Դավթաշենում մեկ գիշերում թալանել են մի քանի Lexus և Range Rover, այդ թվում՝ Երևանի տրանսպորտի վարչության նախկին պետի որդունը

Մանրամասներ

1

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին ավտոմեքենաների թալանման դեպքեր են տեղի ունեցել Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 36-ամյա Արամ Գ.-ից, որը հայտնել է, որ իրենց շենքի բակում գիշերը գողացել են Lexus մակնիշի՝ իրեն պատկանող ավտոմեքենայի կողային հայելիները:

Նույն օրը՝ ժամը 13:40-ի սահմանում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 31-ամյա Անդրանիկ Նավասարդյանից, որը հայտնել է, որ գիշերը իրեն շենքի բակում կայանված, իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են:

Այդ օրը՝ ժամը 11:20-ին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Դավթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 47-ամյա Թագուհի Հովհաննիսյանից, որը հայտնել է, որ գիշերը իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողացել են: Նշված 3 գողության փաստերով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բանում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձին կա անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ա. Նավասարյանը Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանի տղան է, իսկ Թ. Հովհաննիսյանը աշխատում է «Ոսկե գագաթ» ՍՊԸ-ում: