Ծառերը պետք է կտրել. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ստեփանավանից Օձուն տանող ճանապարհին նկատեցի, որ ճանապարհին կա բավական հին կամուրջ, որը երթևեկելիս մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, մտածեցի ծառերը պետք է կտրել և այլ տեղում տնկել։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս այդ ճանապարհով անցում էի, նկատեցի, որ ճանապարհին կա բավականին հին կամուրջ կա։ Երթևեկելիս այդ կամուրջը մի պահ երևում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել, հետո այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետև այդ ճարտարապետական հուշարձան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը խոստացավ զբաղվել այդ հարցով։

Նա նաև պատմեց, որ Իծաքար-Գանձաքար ճանապարհահատվածում հին կամուրջ կա, որը հուշարձան է։ Այդպիսով՝ որոշվել է երթևեկելի նոր կամուրջ կառուցել, և այդ կամուրջն էլ պահպանել որպես հուշարձան։