Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Քամու հետևանքով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում ճանապարհի մեջտեղում տեղադրած երկաթյա գովազդային վահանակի մի ամբողջ հատված պոկվել և կախվել է: Երկաթե սյան վրա տեղադրված է նաև արագաչափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:




0Comments