Թրամփը հայտարարել է, թե իր տան խուզարկության ընթացքում ՀԴԲ աշխատակիցները կարող էին կեղծ ապացույցներ թողնել

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՀԴԲ աշխատակիցները Ֆլորիդայի իր տան խուզարկության ընթացքում կարող էին կեղծ ապացույցներ ձևավորել։

«ՀԴԲ-ն և դաշնային կառավարության մյուս ներկայացուցիչները որևէ մեկին, այդ թվում իմ փաստաբաններին թույլ չեն տվել մոտենալ շինությանը, որը խուզարկել են։ Ինչո՞ւ էին պնդում, որ ոչ ոք չհետևի իրենց»,-հարցրել է Թրամփը։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը տեղյակ է եղել իր կալվածքի խուզարկության մասին, չնայած Սպիտակ տունը հակառակն է պնդումՇ։

ԱՄՆ նախկին առաջնորդը երկուշաբթի իրականացված խուզարկությունը կապում է այն հանգամանքի հետ, որ իշխող Դեմոկրատական կուսակցությունը չի ցանկանում թույլ տալ իր մասնակցությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին։