Վիտալի Բալասանյանը ադրբեջանցի գեներալների և ռուս հրամանատարների հետ Բերձոր է այցելել․ Aravot.am

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ շրջել է Բերձորում ու ցույց տվել առաջիկա օրերին ադրբեջանցիներին հանձնվող բերձորցիների տները: Այս մասին Aravot.am-ին հայտնում է Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը:

Ըստ նրա՝ բնակիչներով գյուղի կենտրոնում հավաքված էին, մեկ էլ տեսնում են՝ Վիտալի Բալասանյանը գալիս է ադրբեջանցի գեներալների հետ․ «Ընդորում՝ առաջին անգամ չէ, որ նա թուրքերի հետ հանգիստ շրջում է, մենք Շուշիի պոստերում էլ ենք տեսել, թե ինչպես է քաղցր-քաղցր զրուցում դրանց հետ»։

«Ադրբեջանցիներն արդեն եկել՝ մեր տներն էին նայում: Վիտալին ցույց էր տալիս մեր տները՝ հավաստիացնելով, որ մենք չենք քանդում, չենք ավերում, նորմալ է ամեն ինչ: Պատկերացնում ենք՝ ինչ եղավ մեր վիճակը, որ նայում էինք այդ ամենին: Մեր բնակիչներից մի շատ համարձակ կին մոտեցավ Վիտալիին ու ասաց՝ մեր հողերը սաղ ծախեցիք, քիչ է, հրահանգել ես ժողովրդին, որ մի չոփ վնաս չտան, ինչի՞ համար: Մարդիկ տարիներով ապրել են, ստեղծել են, դուք ասում եք՝ բանալիներով կփակեք, կբերեք կտաք, ղեկավարներին: Ի՞նչ է, մեզ էլ Լաչինի հե՞տ եք վաճառել: Վիտալին ապշած մեզ էր նայում, հետո նստեցին ավտոն ու թռան: Կարելի՞ է նման բան անել»,- սրտնեղեց Սաթիկ Ասատրյանը: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Վիտալի Բալասանյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ինչպես նաեւ գրավոր հարցմանը: