Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հակառադարային հրթիռներ է ուղարկել ուկրաինական օդուժի համար

Մանրամասներ
ա

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հակառադարային հրթիռներ է ուղարկել ուկրաինական օդուժի համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։

ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն «որոշ» հակառադարային հրթիռներ է ուղարկել Ուկրաինա։ «Մենք շատ բան ենք անում, որպեսզի կարճաժամկետ հեռանկարում ուկրաինական օդուժը մնա օդում և ավելի մարտունակ լինի», ասել է Կալը։

Սա առաջին դեպքն է, երբ Պենտագոնն ընդունում է Ուկրաինային հրթիռներ ուղարկելը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռադիոտեղորոշիչ համակարգերը ոչնչացնելու համար:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը CNN-ին հայտնել է, որ դա AGM-88 գերարագ հրթիռ է (HARM):