ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Եվրամիությունը դիտարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով։ Ինչպես նշում են Լրագիրը և Financial Times-ը, եվրոպացի պաշտոնյաներն անհանգստացած են երկու երկրների բարեկամական հարաբերություններով՝ էներգետիկ, ֆինանսական և առևտրային ոլորտներում։

Եվրամիությունում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ պաշտոնական բանակցություններ դեռ չեն անցկացվել, սակայն, ըստ թերթի աղբյուրների, նրանք արդեն որոշել են, թե դրա համար ինչպես «պատժել» Անկարային՝ ճնշում գործադրել արևմտյան ընկերությունների և բանկերի վրա՝ հեռանալ թուրքական շուկայից։

Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր Թուրքիայի իշխանությունները հավատարիմ են մնացել այսպես կոչված «հավասարակշռված չեզոքությանը»։ Էրդողանը Ստամբուլը տրամադրեց որպես բանակցային հարթակ պատերազմը դադարեցնելու համար, նաև օգնեց ուկրաինական նավահանգիստների ապաշրջափակմանը։

Սակայն, ինչպես նշում է թերթը, այստեղից է գալիս մտավախությունը, որ «հավասարակշռված չեզոքությունը» կարող է Ռուսաստանը վերածել պատժամիջոցները շրջանցելու «հնարավորությունների պատուհանի»։