Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը մեծ փոփոխություններ է կրել. ISW

Մանրամասներ
ա

Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը մեծ փոփոխություններ է կրել Ուկրաինայում իր բանակի անհաջողությունների պատճառով։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հաստատել է ISW-ի տվյալները, որ առնվազն վեց ռուս հրամանատարներ, հավանաբար, հեռացվել են իրենց պաշտոններից՝ փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո: Նրանց թվում են Արեւելյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Չայկոն, ինչպես նաեւ Արեւմտյան ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրավլեւը։

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հավելում է, որ գեներալ Ալեքսանդր Դվորնիկովը, ով ապրիլից ղեկավարում էր Ուկրաինայում ռուսական բանակը, հեռացվել է, իսկ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը ստանձնել է «հարավային խմբավորումը»։

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը եկել է այն եզրակացության, որ ռուսական հրամանատարական կառուցվածքում հմաձայնեցվածության բացակայությունը և մարտադաշտում ռազմական ղեկավարության շարունակական կորուստը բարդացնում են կառավարումը, ինչպես նաև Ուկրաինայում գործողությունների ընդհանուր արդյունավետությունը: