Աղավնոյի ծանր լուսաբացն ու անորոշ կեսօրը․ Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Աղավնոյի բնակիչները պատրաստվում են տեղահանման։

Այս մասին ռեպորտաժ է պատրաստել Արցախի հանրային հեռուստաընկերությունը։ 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպումից հետո Աղավնոյի բնակիչները հայտնվել են անելանելի վիճակում:

Գյուղը լքելու հորդորը մարդիկ ընդունել են ցավով, ոմանք հուզմունքով, ոմանք զուսպ:

Հիմա ավելի դժվար է բնութագրել առկա տրամադրությունները, զգացողություններն ու հասկանալ անորոշության չկշռվող թանձրությունը:

Քաշաթաղի շրջանի վերջին բնակիչներն այս օրերին վայելում են սեփական տան ու հինավուրց հայկական հողի քաղցրությունը, որ վաղվա կարոտը գուցե ավելի մեղմ լինի:

Աղավնոյի ծանր լուսաբացն ու անորոշ կեսօրը: