Ուկրաինայում ավելի քան 760 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել. Զելենսկի

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում արդեն 765 միլիոն դոլարի ռուսական ակտիվներ են առգրավվել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ Զելենսկու գրասենյակի պաշտոնական կայքին հղումով։

«Այսօր հանդիպում եմ անցկացրել՝ նվիրված պատժամիջոցային քաղաքականությանն ու ռուսական ակտիվների առգրավմանը։ Ինչպես տեղեկացրել են պետական պաշտոնյաները, Ուկրաինայում արդեն առգրավվել է 28 միլիարդ գրիվնայի ակտիվ։ Այս աշխատանքը դեռ շարունակվում է», - ասվում է Զելենսկու գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ առաջարկվել է առգրավել նաև Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ավելի քան 900 օբյեկտ։

«Իսկ եթե գնահատենք ոչ միայն ահաբեկչական պետությանը, այլև դրա բնակիչներին պատկանող ունեցվածքը, ապա խոսքն առգրավման ենթակա 36 հազար միավորի մասին է», - նշել է Ուկրաինայի նախագահը։