Առինջի կամարի մոտ Toyota Land Cruiser-ից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի

Մանրամասներ
ա

Երեկ՝ օգոստոսի 5-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:45–ի սահմաններում Toyota Land Cruiser  մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի  ավտոմեքենան  Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել պարեկներից: Պարեկները կարողացել են 2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի:

Ավտոմեքենան,  որտեղ, որ հայտնաբերվել է,  այդտեղ են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, նույն ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանը:

Նշված վայրում հայտնաբերել են ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ: