ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր խոշոր փաթեթի մասին. Սա ամենամեծ տրանշն է պատերազմի սկզբից ի վեր

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Reuters-ի աղբյուրները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը հաջորդ շաբաթ, հնարավոր է արդեն երկուշաբթի օրը, կհայտարարի Ուկրաինային 1 միլիարդ դոլարի օգնության ևս մեկ փաթեթի մասին:

Փաթեթը ներառում է զինամթերք HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի, NASAMS հակաօդային համակարգերի, ինչպես նաև 50 M113 զրահապատ բժշկական տրանսպորտային միջոցների համար։

Նախագահ Ջո Բայդենը դեռ չի ստորագրել փաստաթուղթը, հնարավոր է, որ փաթեթի բովանդակությունը, այսինքն՝ զենքի քանակն ու տեսակները կարող են փոխվել։

Եթե ​​Բայդենը ստորագրի փաստաթուղթն այս տեսքով, ապա այդ օգնությունը կլինի Ուկրաինային օգնելու ամենամեծ տրանշը պատերազմի սկզբից ի վեր։

ԱՄՆ-ն արդեն 8,8 միլիարդ դոլարի զենք և այլ օգնություն է ուղարկել Ուկրաինային: