Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Թուրքիան պարտավոր է 68 000 եվրոյի չափով փոխհատուցում վճարել կիպրոսցի ընտանիքի՝ ընտանիքի երեք անդամների սպանության գործով արդար դատավարություն չապահովելու համար:
Ինչպես գրում է Euronews-ի թուրքական ծառայությունը ընտանիքի 3 անդամներին սպանված էին գտել Նիկոսիայի հարավում դեռևս 2005 թվականին: Հայտնի է, որ հանցագործները փախել էին թուրքական վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոս:
ՄԻԵԴ-ը փաստել է, որ Թուրքիան ոչինչ չի ձեռնարկե, թեևլ հավասարապես պարտավորություն ուներ այս գործի բացահայտման հարցում: Ավելին՝ Թուրքիան նույնիսկ պահանջել էր Հարավային Կիպրոսից արտահանձնել հանցագործներին:
Այժմ Թուրքիան պարտավոր է ընտանիքին ոչ միայն փոխհատուցել 68 000 եվրո որպես բարոյական փոխհատուցում, այլև վճարել դատական գործընթացների համար ծախսված 10 000 եվրոն:
Թուրքիան սպիպված է 68 000 եվրո փոխհատուցում վճարել կիպրոսցի ընտանիքին
ՄԻԵԴ-ը նման որոշում է կայացրել արդար դատավարություն չապահովելու համար
0Comments