Պուտինը խնդրել է Էրդողանին

Մանրամասներ
ա

Ռուսաստանի իշխանությունները դիմել են Թուրքիային` բանկային, էներգետիկ և արդյունաբերական ոլորտներում պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնության համար։ Այս մասին գրում են Լրագիրը և Washington Post-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզության գաղտնալսումը Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցությունների նախօրեին։

Ռուսաստանը թույլտվություն է խնդրում թուրքական նավթավերամշակման գործարաններում, նավթային տերմինալներում և ջրամբարներում բաժնետոմսեր գնելու համար։ Սա կարող է օգնել երկրին թաքցնել նավթի ծագումը դեկտեմբերից ուժի մեջ մտնող Եվրամիության էմբարգոյից հետո:

Ռուսաստանի կառավարությունը նաև ցանկանում է, որ թուրքական պետական ​​մի քանի բանկեր հաշիվներ բացեն ռուսական ֆինանսական հաստատությունների համար և թույլ տան ռուս արդյունաբերական արտադրողներին գործել Թուրքիայի ազատ տնտեսական գոտիներում:

Թերթը նշում է, որ առայժմ որևէ նշան չի տեսնում, որ Թուրքիան կաջակցի այդ համաձայնագրերին, քանի որ այդպիսով նա երկրորդական պատժամիջոցների վտանգի տակ կդնի երկրի սեփական բանկերին և ընկերություններին և կփակի նրանց մուտքը դեպի արևմտյան շուկաներ։