Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վավերացրել են 30 երկրներից 23-ը

Մանրամասներ
ա

Ներկա դրությամբ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության մասին փաստաթղթերը վավերացրել Է դաշինքի 30 երկրներից 23-ը: Այդ մասին, հայտնել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Նորվեգիայում:

«Մի քանի ժամ առաջ ԱՄՆ-ի Սենատը վավերացրել Է միանալու վերաբերյալ արձանագրությունները: Այսպիսով, (դաշինքի) անդամների թիվը, որոնք վավերացրել են Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, հասել Է 23-ի»,-ասվում Է նրա հրապարակված խոսքում: Բացի այդ, դաշինքի առանձին մասնակիցներ մոտ են վավերացման գծով «իրենց ազգային ընթացակարգերի ավարտին», հավելել Է Ստոլտենբերգը: «Առայժմ սա անդամակցության ամենաարագ գործընթացն Էր ՆԱՏՕ-ի ժամանակակից պատմության մեջ»,-հայտարարել Է նա:

Ֆինլանդիան եւ Շվեդիան Ուկրաինայում ռուսաստանյան հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիս ամսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:

Սկզբում Թուրքիան արգելափակել Է այդ հայտերի քննարկումներն սկսելը, բայց հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը հաշվի Է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան հանել Է եվրոպական երկու հյուսիսային երկրների ՆԱՏՕ-ին միանալու առումով բոլոր առարկությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: