Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

Մանրամասներ
ա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը օգոստոսի 3-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և լարվածությունը, որը առաջացել է Արցախի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում:

Բայրամովը ԵՄ հատուկ ներկայացուցչին ասել է, որ Հայաստանը վերջին օրերին իբր խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, սադրանքներ է իրականցրել երկու պետությունների սահմանամերձ հատվածներում ու Արցախի տարածքում: Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմամբ՝  երկրի զինված ուժերը համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկում իրենց ինքնիշխան տարածքում ռազմական սադրանքներին։

Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։