Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։