Ուկրաինան հաստատել է մասնակցությունը Հայաստանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ուկրաինան կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է դեկտեմբերին Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է eurovoix-ը:

Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտնել էին, որ Մալենայի փայլուն հաղթանակից հետո «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը դեկտեմբերի 11-ին տեղի կունենա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Մանկական Եվրատեսիլ»-ը Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ: Նախորդը 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո էր: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ է զբաղեցրել լավագույն տասնյակում: