Արգենտինան, Բրազիլիան եւ Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները դատապարտելուց

Մանրամասներ

Արգենտինան, Բրազիլիան եւ Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցաղ գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը, հետեւում Է հռչակարգից, որը հուլիսի 28-ին ընդունվել Է Բրազիլիա քաղաքում Ամերիկայի Պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի (CDMA) արդյունքներով:

«Արգենտինան եւ Բրազիլիան այն սկզբունքներին համապատասխան, որոնցով կարգավորվում Է նրանց միջազգային քաղաքականությունը, ճանաչում են ՄԱԿ-ի դերն այն բանում, ինչ վերաբերում Է միջազգային խաղաղությանը եւ անվանգությանը հասնելուն, եւ այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար»,- բացատրվում Է փաստաթղթում երկու երկրների դիրքորոշումը:

Մեքսիկան, իր հերթին, կարծում Է, որ Ուկրաինայի իրադրությունը չի գտնվում CMDA-ի իրավասության մեջ եւ միանում Է Արգենտինայի եւ Բրազիլիայի կարծիքին ՄԱԿ-ի դերի վերաբերյալ: Ըստ որում Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆը եւ Էկվադորը «կրկին վճռականորեն դատապարտել են» գործողություններն Ուկրաինայում, հետեւում Է փաստաթղթի տեքստից:

Ամերիկայի Պաշտպանության նախարարների խորհրդաժողովը տեղի Է ունենում յուաքանչյուր երկու տարին մեկ անգամ: Ռազմական գերատեսչությունների ղեկավարների առաջին նման հանդիպումը տեղի Է ունեցել 1995 թվականին ԱՄՆ-ում: Ընդամենը CMDA-ի աշխտանքին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: