Հնդկաստանում մեկնարկում է շախմատի Համաշխարհային օլիմպիադան

Մանրամասներ
ա

Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկնարկում են տղամարդկանց և կանանց Համաշխարհային օլիմպիադաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները և գլխավոր մարզիչներն արդեն իսկ մրցավայրում են:

Օլիմպիադաների անդրանիկ տուրերը կմեկնարկեն հուլիսի 29-ին: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի կազմում  ընդգրկված են Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Կանանց ընտրանու կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան այս տարի կանցկացվի Հնդկաստանում՝ Չեննայ քաղաքում՝ հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը: