Եթե Ռուսաստանը շարունակի, մենք արագ և կոշտ կպատասխանենք. ԱՄՆ-ն զգուշացրեց Պուտինին

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ տեղյակ է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի հաջորդ քայլի մասին: Դա օկուպացված տարածքների բռնակցումն է հանրաքվեների միջոցով։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։

ԱՄՆ-ն նախազգուշացնում է, որ Ռուսաստանին սպասում է ԱՄՆ-ի և դաշնակիցների արագ և կոշտ պատասխանը՝ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունների համար։

«Մենք տեղյակ ենք Ռուսաստանի հաջորդ քայլի մասին: Ռուսաստանը հիմք է ստեղծում իր կողմից գրավված ուկրաինական տարածքի բռնակցման համար, ինչը Ուկրաինայի ինքնիշխանության ուղղակի խախտում է: Եթե Ռուսաստանը շարունակի իրականացնել իր ծրագրերը, մենք արագ և խստորեն կպատասխանենք մեր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին», ասված է հայտարարության մեջ։