«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը կանցկացվի Միացյալ Թագավորությունում

Մանրամասներ
ա

Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ 2023 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթը կհյուրընկալվի Միացյալ Թագավորությունում:

Այս մասին տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից:

2022 թվականին մրցույթում հաղթող երկիրը՝ Ուկրաինան, ավտոմատ կերպով կմասնակցի եզրափակչին:

Այս որոշումը հիմնավորվել է նրանով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաջորդ տարի մրցույթը չի կարող անցկացվել 2022-ին մրցույթի հաղթող երկրում՝ Ուկրաինայում: Նշվում է, որ Եվրոպական հեռարձակողների միությունն ուսումնասիրել է մի շարք տարբերակներ հաղթող երկրի հեռարձակողի հետ:

Միացյալ Թագավորությունը 2022-ին մրցույթում զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը: Եվրոպական հեռարձակողների միությունը որոշել է, որ BBC-ն կստանձնի հյուրընկալության պարտականությունները 2023 թվականին Միացյալ Թագավորությունում կայանալիք մրցույթում:

Ուկրաինայի հանրային հեռարձակման ազգային ընկերության կառավարման խորհրդի ղեկավար Միկոլա Չեռնոտիցկին շնորհակալություն է հայտնել BBC-ի գործընկերներին՝ համերաշխություն ցուցաբերելու համար։ Նա վստահություն է հայտնել, որ միասին կկարողանան ավելացնել ուկրաինական ոգին այս իրադարձությանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը տեղի չի ունենա Ուկրաինայում, բայց տեղի կունենա՝ ի աջակցություն Ուկրաինայի»,-նշել է նա:

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել էր Ուկրաինան, որը ներկայացրել էր Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն էր, երրորդ տեղում՝ Իսպանիան: