«Հայ ոստիկանները սերտորեն աշխատում են վրացի գործընկերների հետ»

Աշոտ Ահարոնյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Հայ ոստիկանները սերտորեն աշխատում են վրացի գործընկերների հետ: Հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներում քրեական աշխարհի ներկայացուցիչների ինչ-որ ցուցակի վերաբերող հրապարակման մասին հարցին, որը հայ իրավապահներն իբր փոխանցել են վրացի գործընկերներին, որպեսզի նրանք թույլ չտան նշված անձանց տեղաշարժը:

«Հայ իրավապահները հետեւում են ազատության սահմանափակման օրինական մեթոդներին»,- շեշտեց Ահարոնյանը: Նա, միաժամանակ, արձանագրեց, որ հանցավորության դեմ պայքարի հարցերում հայ իրավապահները սերտորեն աշխատում են վրացի գործընկերների հետ: