Էս ճռճռան շոգին ո՞վ է հայրենիք փրկում, որ Իշխանենք փրկեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իշխան Սաղաթելյանն այսօր գրել է, որ մի շարք գործընկերներ և քաղաքացիներ առաջարկել են հետաձգել հինգշաբթի օրվա՝ հուլիսի 21-ի հանրահավաքը՝ հաշվի առնելով առաջիկա օրերին սպասվող աննախադեպ շոգ եղանակը: Դրա համար էլ առաջիկա հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 29-ին՝ էն մյուս ուրբաթ օրը։

Հասկացաք, չէ՞, հայրենիքի փրկությունը հետաձգվում է մեկ շաբաթով՝ շոգերի պատճառով։ Ճիշտ է անում Իշխան Սաղաթելյանը՝ էս շոգին ո՞վ է հայրենիք փրկում։ Հայրենիքի փրկության համար ճիշտ եղանակային պայմաններ են պետք՝ +26-ից ոչ տաք և – 2-ից ոչ ցուրտ։ Հիմա՝ էս ճռճռան շոգին՝ +40-ի պայմաններում, ընդդիմությունը պիտի իրեն նեղություն տա, դուրս գա փողոց, որ հայրենի՞ք փրկի։ Դուք լինեիք՝ կփրկեի՞ք։ Սա էլ հո հայրենիք հանձնե՞լ չի, որ տարվա ցանակցած եղանակի, ցանակցած իրավիճակում՝ ձյուն լինի թե անձրև, քամի թե փոթորիկ, շոգ թե ավելի շոգ, վերցնես ու հանձնես։ Հայրենիքի փրկությունը լուրջ գործ է, ու դրան պետք է լրջորեն պատրաստվել՝ համապատասխան եղանակային պայամաններ ապահովել, համապատասպան հագուստ, առավոտյան սննդարար նախաճաշ պետք է անել, երեկոյան՝ սթեյքով ու ծովախեցգետինով ընթրիք, պետք է հասցնել շաբաթ-կիրակի նաև գնալ քաղաքից դուրս՝ բնության գրկում, մաքուր օդին մտորելու, թե հաջորդ օրը ինչ ելույթ ունենաս հարթակից, որ ժողովուրդը ցրվելու փոխարեն հավաքվի տներով։ Թե չէ եկել էս շոգին, երբ շնչելու օդ չկա, ուզում եք միտինգ անել ու շոգից խեղդվե՞լ։ Բա որ միտինգավորները շոգից խեղդվեն, բա հայրենիք ո՞վ փրկի։

Ճիշտ է, Իշխան Սաղաթելյանը ասել էր, որ անկախ եղանակային պայմաններից՝ լինի անձրև թե ձյուն, շոգ թե ցուրտ, իրենք չեն դադարելու պայքարել հանուն հայրենիք, բայց նա որտեղի՞ց պատկերացներ, որ այսպիսի անմարդկային շոգ կլինի, որ անհնար լինի անգամ փողոց դուրս գալ, էլ չենք ասում՝ պայքարել հանուն հայրենիքի։ Էդ մարդկանց մեղադրելու չի։

Քոչարյանն էլ չէր կարող կանխատեսել, որ ընտրություններին Նիկոլը նորից կվերընտրվի, թե չէ հաստատ չէր մասնակցի։ Կամ որտեղի՞ց իմանար, որ կորոնայով է նորից վարակվելու։ Մի խոսքով՝ ամեն ինչ ճիշտ սցենարով ու տրամաբանական զարգացումներով է առաջ ընթանում, ուստի պետք չէ որևէ բանից նեղվել ու զարմանալ։

Oragir.News