Սաուդյան Արաբիայում շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարը

Կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից

Սաուդյան Արաբիայի մունիցիպալիտետների գործերի նախարարությունը հեռացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող 120-ից ավելի պաշտոնյաների: Այդ մասին գերատեսչությունը հայտնել է Twitter-ում:

Նախարարությունում նշել են, որ պաշտոնյաները հեռացվել են 15 քաղաքների, այդ թվում՝ էր Ռիադի եւ Ջիդդայի ստորաբաժանումներից:

2017 թվականի աշնանը Սաուդյան Արաբիայի իշխանությունները՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի արշավ էին սկսել, որի ընթացքում կալանավորվել էին հարյուրավոր քաղաքական գործիչներ, գործարարներ եւ թագավորական ընտանիքի անդամներ, ներառյալ խոշոր միջազգային ներդրող արքայազն Ալվալիդ բեն Թալալը: Նրանց մեծ մասը որոշ ժամանակ անց ազատ արձակվեց՝ պետությանը հանձնելով իրենց ակտիվների մի մասը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: