Չինաստանում օդաչուներին արգելել են ներքին չվերթների ժամանակ խցիկում ծխել, հայտնում է Daily Mail-ը:
Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի նոր օրենքն արդեն ուժի մեջ է մտել: Միջազգային չվերթների համար այս արգելքը գործում է արդեն ավելի քան 20 տարի: Հիմա այն տարածվում է նաեւ ներքին թռիչքների վրա:
Օդաչուների խցիկը օդանավում վերջին տեղն էր, որտեղ օդաչուները ներքին չվերթների ժամանակ կարող էին ծխել:
Ծխելու լիակատար արգելք սահմանելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հոնկոնգից Դալյան չվերթներից մեկի ժամանակ երկրորդ օդաչուն սխալմամբ անջատել էր օդափոխման համակարգը, որ թաքցնի էլեկտրական ծխախոտի ծխի հոտը: Սա հանգեցրել էր սրահում թթվածնի մակարդակի նվազմանը, գործել էր վթարային նախազգուշացման համակարգը, եւ օդաչուները ստիպված էին եղել օդանավի բարձրությունը նվազեցնել:
0Comments