Հրաժարական է տվել Իտալիայի վարչապետը

Մանրամասներ
ա

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հայտարարել է հրաժարականի մասին։ 

Ինչպես հինգշաբթի հայտնել է նրա մամուլի ծառայությունը, Դրագին նախարարների խորհրդի նիստում ասել է, որ համապատասխան հայտարարությունը կփոխանցի պետության ղեկավարին՝ նախագահ Սերջիո Մատարելային։

«Ուզում եմ հայտարարել, որ այսօր երեկոյան ես հանրապետության նախագահին կհանձնեմ իմ հրաժարականի դիմումը», - ասել է Դրագին։