Բայդենը կխնդրի Իսրայելի վարչապետին մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի Երուսաղեմում կայանալիք հանդիպման ժամանակ մտադիր է խնդրել Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդային մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հաղորդում է Axios պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

«Հինգշաբթի Բայդենը Լապիդային կխնդրի մեծացնել Իսրայելի ռազմական օգնությունն Ուկրաինային», - ասված է պորտալի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, մինչ այս պահը Իսրայելն Ուկրաինային ժամանակակից զինամթերք չի մատակարարել։