Իսկ եթե ինչ-որ մեկը հարկային տեսուչին փող տա, տեսուչն էլ ինչ-որ մի մարդու հաշիվների վերաբերյալ ինֆորմացիա հավաքի ու մյուսին տրամադրի, այդ հարկային տեսուչին քանի՞ տարի է հասնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Դրանով խախտվում է մարդկանց իրավունքները, դրա համար էլ հայկական բանկերում արտասահմանցիները, այդ թվում սփյուռքահայերը այլեւս փող չեն դնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, որով հաճախորդների բանկային գաղտնիքը հասանելի է դառնում որոշ պետական մարմինների համար:

«Դրանք ստալինական օրենքներ են, որ այսօր ընդունվում են: Ո՞վ է հարկայինը, որ տվյալները տալիս ես: Թող հարկերը ստուգի եւ եթե հիմք ունի, թող դիմի իրավապահ մարմիններին եւ դատական կարգով ստանալ այդ հասանելիությունը: Մենք մի ժամանակ վիճում էինք, որ նույնիսկ իրավապահ մարմնին չի կարելի տալ դա: Նախ, այդ ինֆորմացիան հասանելի դարձավ Կենտրոնական բանկի համար: Եթե դուք ավանդ եք բացում, ԿԲ-ում դա տեսնում են: Հետո դա հասանելի էր իրավապահ մարմիններին, դատախազություն, քննիչներ: Սա էլ զայրույթ առաջացրեց, բայց մարսեցինք: Հիմա այդ իրավունքը տալիս ենք նաեւ ՊԵԿ-ին: Ասացեք, իսկ եթե ինչ-որ մեկը հարկային տեսուչին փող տա, տեսուչն էլ ինչ-որ մի մարդու հաշիվների վերաբերյալ ինֆորմացիա հավաքի ու մյուսին տրամադրի, այդ հարկային տեսուչին քանի՞ տարի է հասնում: Բա ինչո՞ւ զուգահեռաբար այս պատժող օրենքն էլ չի ընդունվում, որ նման հարկային տեսուչին 15 տարով կազատազրկենք կամ կգնդակահարենք: Նման ոչ հավասարակշիռ օրենքները հանգեցնում են ստալինիզմի»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով, դա է պատճառը, որ վերջին 4 տարում Հայաստանում օլիգարխիկ տնտեսությունը դարձել է ֆինանսաօլիգարխիկ. «Նույն օլիգարխներն են, կառչել են պետության բյուջեից: Մենք լսում ենք, որ միլիոններ են իրենց տալիս բյուջեից եւ փորձում են մեզ համոզել, որ դա արվում է հանուն ժողովրդավարության եւ այլն:

Դա բերելու է նորից ստվերային տնտեսության: Մի կողմից ասում են՝ այսքան դրամից ավելի շրջանառությունը չի կարող բանկերից դուրս լինել, բոլորը գնում են բանկեր, մյուս կոզղմից մարդիկ մտածելու են, որ չարժե բանկերում փող դնել:

Ինձ կարող են ասել՝ եթե ազնիվ ես աշխատում, ինչի՞ց ես վախեւոմ: Բայց ինչո՞ւ դու պետք է իմանաս, թե ես ինչքան փող ունեմ:

Ենթադրենք ես տուն եմ շինում, մյուսն էլ է տուն շինում: Իմ մրցակիցը հարկային տեսուչին փող է տալիս, ասում է՝ գնա, իմացի, ինքն ինչքան փող ունի: Եվ ՊԵԿ-ին մոտ են այն օլիգարխները, որոնք մոտ են իշխանությանը: Դա տանելու է բիզնեսի կենտրոնացման իշխանությանը մոտ օլիգարխների ձեռքին»,-ընդգծեց նախկին վարչապետը: