Փրկարարներն ու ջրասուզակները որոնում են Երևանյան լիճն ընկած կնոջը

Մանրամասներ
ա

Արդեն մի քանի ժամ է հրշեջ-փրկարարները, պարեկները, ոստիկանները Երևանյան լճում ԱԻՆ ՓԾ ջրասուզակների հետ կատարում են որոնողա-հետախուզական աշխատանքներ:

ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնում և ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ իր մայրը մի քանի ժամ առաջ տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Տղան ինքնուրույն  որոնողական աշխատանքներ է կատարել մոր ենթադրյալ երթուղով և նշված վայրերի խանութներում, մասնավոր ընկերություններում տեղադրված տեսախցիկների միջոցով պարզել է, որ մայրը վերջին անգամ երևացել է Երևանյան լճի մոտ, որտեղ էլ հայտնաբերել են մոր ձեռնափայտը ու, ըստ կասկածների՝ հնարավոր է, կինն անզգուշաբար ընկած լինի Երևանյան լիճը:

Այս պահին ջրասուզակները գործողություններ չեն կատարում ջրի վարարման պատճառով, սակայն որոնողական աշխատանքները շարունակվում են՝ այդ թվում՝ ենթադրյալ այն վայրերում, որտեղ հնարավոր է, կինը այցելած լինի: