Աննա Հակոբյանին հանդիպել եմ թանգարանում՝ առանց ծաղկեփնջի․ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյան

Մանրամասներ
ա

Աննա Հակոբյանը երեկվանից է գտնվում Կապանում, այսօր հանդիպել եմ նրան Արվեստի ժամանակակից թանգարանում։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Դիտարկմանը, թե երեկվանից քննարկվում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի՝ Աննա Հակոբյանին ծաղկեփնջով դիմավորելը, արդյո՞ք ինքը նույնպես ծաղկեփունջ է նվիրել Աննա Հակոբյանին և ի՞նչ կարող է ասել քննադատությունների վերաբերյալ, Փարսյանը նշեց․

«Այդ հարցով դիմեք Փարամազյանին, իսկ Աննա Հակոբյանին ծաղկեփունջ չեմ նվիրել»։

Փարսյանը նշեց, որ այս պահին Աննա Հակոբյանի հանդիպումները շարունակվում են Կապանում:

Հիշեցնենք, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գտնվում է Սյունիքի մարզում։

Այցի շրջանակում Աննա Հակոբյանը  երեկ այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան ծաղկեփնջով դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը, ինչը քննադատությունների առիթ է հանդիսացել։ Քննադատությունները կապված էին այն հանգամանքի հետ, որ ամիսներ առաջ Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել, նրան կալանովորել էին, ինչը Փարամազյանը և շատերը քաղաքական հետապնդում էին որակել։