Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հայկական և ռուսական հաղորդագրություններում տարբերություններ կան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում, ՀՀ կառավարության կայքին զուգահեռ, տեղադրվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունը։ Սակայն ի տարբերություն ՀՀ կառավարության հաղորդագրության Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է, որ երկրների ղեկավարները խոսել են նաև Հայաստան-Թուրքիա շփումների մասին։

«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին շփումների մասին»,- մասնավորապես գրված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ այս հատվածը բացակայում է։