Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է պահանջել միջուկային գործարքի վերաբերյալ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«Մենք լրացուցիչ պահանջներ չունենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համար». այս մասին Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանն ասել է Կատարի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ իրենք վճռական են վեցյակի երկրների հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ տևական համաձայնության հասնելու հարցում և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) առումով հավելյալ պահանջներ չկան, ինչպես պնդում է ԱՄՆ-ն։

«Մեր բանակցություններն ընթանում են ԳՀՀԾ հիման վրա։ Բանակցությունների ընթացքում մենք ամերիկյան կողմին ասել ենք, որ պետք է վերացնել այն ամենը, ինչը խոչընդոտում է Իրանի տնտեսական շահերին»,- հավելել է Աբդոլահյանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է երաշխավորի, որ Իրանը կօգտագործի 2015 թվականի պայմանագրի բոլոր դրույթները. «Սա մի բան է, որ ամերիկյան կողմը դեռ չի երաշխավորել մեզ»։

Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարն այսօր ընդունել է Թեհրան ժամանած Կատարի փոխվարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիին։