ԱԺ արտահերթ նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորներին։
«Ազգային ժողովի մի պատգամավոր` ընդդիմությունից, իրեն իրավունք է վերապահում, երևի շփոթել է, որ ինքն այլևս չի աշխատում զինվորական գերատեսչությունում, զանգել է զինվորականներից մեկին, մասնավորապես, գլխավոր զինկոմին ու հարցադրումներ արել՝ ի՞նչ իրավունքով եք զորակոչում ընդդիմության երիտասարդներին։
Դուք ՀՀ քաղաքացի եք, թե՞ ոնց։ Ճիշտ է ասվում՝ Երևանում երկիրը փրկելը, իհարկե, հեշտ է։ Դուք փորձում եք մեզ մղել, մեր երկիրը տանել դեպի անորոշություն։ Ես վերջին մեկ ամիսը հայտարարել եմ ինժեներական աշխատանքների ամիս, համեցեք, մասնակցեք ինժեներական աշխատանքներին։ Այո, գնացեք և մասնակցեք եռամսյա հավաքներին, դուք ՀՀ քաղաքացի եք, ձեր համակիրները ՀՀ քաղաքացիներ են և հավասար են բոլորի նման։
Ամոթ է, վերջ տվեք։ Մյուս անգամ ձեզ իրավունք չվերապահեք զանգել զինվորականներին կամ քողարկված կոչեր անել զինվորականներին, որովհետև նման կոչերը ենթադրում են նաև իրավական պատասխանատվություն։
Եվ, կարծում եմ, մեր իրավապահները նաև պետք է այս առումով ուշադիր լինեն, որովհետև իմ ականջին նման քողարկված կոչեր հասել են»,- ասաց նախարարը։
0Comments