27 պաշտոնյա, այդ թվում՝ 2 նախարար, լքել է Բորիս Ջոնսոնի կառավարությունը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։ Ինչպես նշում են բրիտանացի քաղաքական մեկնաբանները, կաբինետի ղեկավարի համար ավելի ու ավելի դժվար կլինի պահպանել իր պաշտոնը ներկա պայմաններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ նույնիսկ բարձրաստիճան նախարարներն են Ջոնսոնին խնդրում ինքնակամ հրաժարական տալ: