Ինձ համար պարզ էր՝ ով է Թագուհի Թովմասյանը և ինչ է իրենից ներկայացնում՝ իբրև ընդդիմադիր խաղացող. Վահե Հակոբյան. Lurer.com

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի՝  իրենց պաշտոններից զրկվելուց հետո, ընդդիմադիրները, բացառությամբ ՀՀ Աժ  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից, միասնաբար հրաժարվեցին ԱԺ պաշտոններից:

Վերոնշյալի կապակցությամբ Lurer.com կայքը զրուցել է Վահե Հակոբյանի հետ:

«Ակնհայտ էր, որ կոնկրետ Թագուհի Թովմասյանի դեպքում այսպես է լինելու: Ինձ համար առնվազն պարզ էր, թե ով է Թագուհի Թովմասյանը և ինչ է իրենից ներկայացնում՝ իբրև ընդդիմադիր խաղացող,  անձամբ  ես ոչնչից չեմ զարմացել, այստեղ բարոյական կողմն է ավելի շատ խոսում»,-նշել է Վահե Հակոբյանը:

Այն հարցին, թե ինչ նկատի ունի բարոյական կողմ ասվածի ներքո, նա պատասխանել է.

«Ինչպես տեսաք՝  բոլոր ընդդիմադիրները հրաժարվեցին իրենց պաշտոններից ու շատ ավելի ծանրակշիռ, քան նրանն է, բայց նա որոշեց, որ պետք է շարունակի պաշտոնավարել: Ընդ որում, այն հանձնաժողովը, որտեղ նա զբաղեցնում է ղեկավար պաշտոն,  «Հայաստան»  խմբակցության քվոտան է, որը մենք բարի կամքով առաջարկեցինք «Պատիվ ունեմ» խմբակցությանը: Ինքը գիտի՝  իր ճանապարհը»:

Վերջինս նշեց, որ Թագուհի Թովմասյանին  ընդդիմադիր դաշտում չի տեսնում: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: