Մոնղոլ խանը Լավրովին հիշեցրել է անցյալն ու հայկական հետքը. Հիշարժան լուսանկար

Մանրամասներ

1

Լուսանկարում աջից Մոնղոլիայի նախագահ Ուղնաագին Ղուրելսուղն է, ով այսօր ընդունել է Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին։ Ընդունելության համար Մոնղոլիայի նախագահական պալատում յուրտ են դրել եւ ձեւավորել մոնղոլ աշխարհակալ խաների ժամանակների մոտիվներով։ Մի բացառությամբ՝ մոնղոլ նախագահը գահին չէ։

Այդպես ռուս իշխանները գնում էին խանին երկրպագության՝ հարկեր վճարելու եւ յառլիկ ստանալու համար։ Այդ իշխաններից ամենանշանավորը Ալեքսանդր Նեւսկին էր, որին ռուս եկեղեցին դասել է սրբերի շարքը, իսկ Պուտինը հաճախ է հղում անում նրան։

300-ամյա մոնղոլական տիրապետությունն անջնջելի հետք է թողել ռուսական հանրության ու պետության վրա, ավելի ճիշտ՝ ձեւավորել է այն ներքին կարգը, հարաբերություններն ու աշխարհայացքը, որով ապրում է ռուսական հանրությունը մինչ այժմ՝ անկախ պետական կարգից՝ ցարական, բոլշեւիկյան, «ժողովրդավարական», թե պուտինյան։

Եվրոպական Ռուսաստան, թե Հորդա երկվությունն ինչ որ առումով արհեստական է․ ինչպես նշում է ռուս հայտնի հետազոտող Բորիս Պաստուխովը, «եվրոպական ռուսներին» պատմության ընթացքում երբեմն կարճ ժամանակ թույլ էր տրվում դուրս գալ, ինչպես շնիկին են ման տալիս։ Հորդայի տեսաբանները գտնում են, որ ռուս հանրությունը միշտ կանգնած է եղել երկու ստրկության միջեւ՝ հոգեւոր՝ արեւմտյան ստրկությունը, եւ ֆիզիկական ստրկությունը՝ Հորդայի, եւ ընտրել է Հորդան՝ «ազգային-հոգեւոր ինքնությունը պահպանելու» համար։

«Արեւմուտքից անկախանալու» Կրեմլի ներկայիս քաղաքականությունը եւ «գաղափարաբանությունը» կրկնում է այս տեսաբաններին, իսկ ռուսական հանրությունը գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տալիս այդ կուրսին։

Ռուսների քաղաքակրթական այս ընտրությունը գալիս է հայ-բյուզանդական քաղաքակրթական խորքից։ Թեման աններելիորեն անտեսված է հայկական պատմագիտական-ակադեմիական շրջանակների կողմից։ Ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, «դրա հիմքում քաղաքակրթական յուվենիլ այն տրավման է, որ դեռեւս նախառուս վիճակում արեւելյան սլավոնները ստացել էին հայերից ավելի քան 1000 տարի առաջ Բոսֆորի եւ Դանուբոսի ափերին: Արդեն 13-րդ դարից սկսած ռուսները գերադասեցին եւ եւ շարունակում են գերադասել ցանկացած ստրկացում՝ մոնղոլականը, թրքականը, արեւմտյանը այն մեկից՝ հայկականից: Նկատենք, որ հայկականն ու արեւմտյանը նույնականացել են 1204 թվականին Կոստանդնուպոլսի անկումից ի վեր, ինչն էլ առնվազն կրկնապատկում է ռուսների Էդիպյան հակահայ բարդույթը․․․ Մոսկվան դիմում է իր պրոքսիներին Հայաստանի «հարցը» փակելու առաջարկով, քաջ գիտակցելով, որ բացի թուրքի տակ նորից որպես Ուլուս-Ջուչիի մաս հարմարավետ տեղավորվելուց, գալիք 100 տարվա ընթացքին անվանապես «Ռուսաստան» մնալու այլընտրանք չունի: Արեւմտյան Հայաստանի, Արեւելյանի մեծ մասի, Փոքր Հայքի, Կիլիկիայի, Պոնտոսի եւ Էգեյանի միլիոնավոր հայ եւ հույն հավատակիցների կյանքերի հաշվին գոյատեւելու նախորդ 100-ամյակն ավարտված է»:

Սկզբնաղբյուր