Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրել է եղջերուներին․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Մանրամասները՝ տեսանյութում

1

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանը «Դիլիջան» ազգային պարկում կերակրում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոնի» եղջերուներին։

««Դիլիջան» ազգային պարկում, Պարզ լճի ճանապարհին գտնվող «Կովկասյան ազնվացեղ եղջերուների (մարալների) բազմացման կենտրոն» կարող են այցելել բոլոր ցանկացողները, մուտքը մեկ անձի համար՝ 300 դրամ, իսկ մինչեւ 7 տարեկան երեխաների համար՝ անվճար», - հրապարակմանը կից գրել է Աննա Հակոբյանը։