Մոսկվան սպառնացել է Հայաստանին՝ կապված Կանադայի դեսպանատան բացման հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը տարօրինակ մեկնաբանություն է տարածել՝ համեմված սպառնալիքներով.

«Մենք ուշադրություն դարձրինք Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման մասին տեղական լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությանը։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց տարակուսելի է, որ այս քայլը, ըստ լրատվամիջոցների, Կանադայի ԱԳՆ-ի կողմից բացահայտ ներկայացվել է որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց։ Զարմանալի է պետության նկատմամբ նման բացահայտ ամբարտավան ու արհամարհական վերաբերմունքը, որի հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմ կապերը։

Ակամայից մտածում ես, թե նման գիծն ինչպես կազդի հայ ժողովրդի բարեկեցության ու անվտանգության վրա։

Թվում է, թե այս պատմությունը մնացյալ աշխարհի ընկալման տեսանկյունից ցուցադրական է այն պետությունների իշխող շրջանակների կողմից, որոնք իրենց «ոսկե միլիարդի» մեջ են համարում։ Հենց այս ամբարտավան վերաբերմունքն է այլ երկրների և ժողովուրդների նկատմամբ, որն ընկած է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»։

Բացի ՌԴ դեսպանատան մեկնաբանությունում պարունակվող սպառնալիքներից, ակնհայտ է Ռուսաստանի կողմից «ոսկե միլիարդից» և ժամանակակից քաղաքակրթությունից դուրս իր միջազգային նվաստ կարգավիճակի ճանաչումը։

Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը Ռուսաստանի նման խայտառակ արձագանքը վկայում է ռուսական դիվանագիտության և քաղաքականության անհույս դեգրադացիայի մասին։

Սկզբնաղբյուր