Կադիրովը ցույց է տվել՝ ինչպես է «Զելենսկին» ստորագրում «Ուկրաինայի կապիտուլյացիայի ակտը» (տեսանյութ)

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ծաղրական տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է, թե ինչպես է «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին» ստորագրում «Ուկրաինայի կապիտուլյացիայի ակտը»։

Տեսանյութի վերջում երևում է, որ Զելենսկիին մարմնավորող դերասանի ուսին ձեռքը պահած անձը հենց Կադիրովն է։ Դրանից հետո դերասանն ասում է՝ «Ախմատն ուժ է»։

Կադիրովը պարզաբանել է, որ տեսանյութը պատրաստվել է Լուգանսկում ուկրաինական ուժերին հետ մղելու կապակցությամբ, և նաև հորդորել է «տեսանյութի առնչությամբ չարամիտ մեկնաբանություններ չանել»։