Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Շտերեն Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և խոստացել միլիարդ եվրո՝ «օգնելու կարիքավոր մարդկանց և աջակցելու Ուկրաինայի վերականգնմանն ուղղված միջոցառումներին»։
«Ես այսօր ժամանեցի Կիև, որպեսզի ասեմ, որ հինգ ամիս սարսափելի պատերազմից հետո Նորվեգիան խոստանում է իր համերաշխությունը Ուկրաինայի ժողովրդին: Եվ մենք խոստանում ենք մեկ միլիարդ եվրո տրամադրել ձեր երկրին և ձեր ժողովրդին աջակցելու համար մինչև 2022 թվականի վերջ և 2023 թ.», ասել է Նորվեգիայի վարչապետը, տեղեկացնում է CNN-ը։
0Comments