Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիային

Մանրամասներ

1

Առնվազն երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել իսրայելական բանակի կողմից սիրիական Տարտուս նահանգի վրա հրթիռակոծությունների հետեւանքով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել է SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորականներին։

Նրանց տվյալներով՝ Իսրայելը Միջերկրական ծովից մի քանի հրթիռ է արձակել թռչնաբուծական ֆաբրիկաների ուղղությամբ։