Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Ռոմային», թիմի երկրպագուներին եւ Մոուրինյոյին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր «Ռոմայից» Իտալիայի փոխչեմպիոն «Ինտեր» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել հռոմեական ակումբին, երկրպագուներին եւ թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։

«Թանկագին դեղնակարմիրներ, «Ռոման» իսկապես բացառիկ ակումբ է։ Այստեղ իմ ժամանման պահից մինչեւ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը ձեր աջակցությունն աներեւակայելի էր, եւ ես միշտ երախտապարտ կլիներ դրա համար։

Երբ առաջին անգամ հագա Giallorossi-ի խաղաշապիկը, իմ գլխավոր նպատակը դարձավ ակումբին եւ նրա երկրպագուներին փառք բերելը, եւ ես հպարտ եմ, որ մենք միասին հասանք դրան Տիրանայում։ Դա լավագույն ավարտն էր, որը կարող էի հուսալ այս երեք տարիներին։

Սրանով ավարտվում է իմ ժամանակը «Ռոմայում»։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առանձնահատուկ ընկերության համար, որը ձեւավորել ենք միասին։ Հսկայական շնորհակալություն եմ հայտնում մեր մարզչական շտաբին, հատկապես, պարոն Մոուրինյոյին՝ վստահության, հոգատարության եւ անհավանական դրայվի համար, որ տվել է ինձ։

Ես տվել եմ ամեն ինչ այս ակումբի համար խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս եւ շատ շնորհակալ եմ այստեղ անցկացրած առանձնահատուկ ժամանակի համար։

Այս ակումբն ու Հավերժական քաղաքը միշտ կմնան իմ սրում։ Ես սիրում եմ քեզ։ Grazie Roma. DajeRoma»,- գրել է Մխիթարյանը սոցիալական ցանցերում։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին։ Իտալական Ա Սերիայի կայքը պաշտոնապես արձանագրել է Մխիթարյանի տեղափոխությունը «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակում։ Ակումբները դեռ պաշտոնական հայտարարություն չեն տարածել։

1