Գործ ունենք քաղաքական ճգնաժամի նոր փուլի՝ խորհրդարանական ճգնաժամի հետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ քպականներն իրենք իրենցով ԱԺ նիստ արեցին, քվեարկեցին և, ըստ այդմ, դադարեցրին Իշխան Սաղաթել յանի և Վահե Հակոբյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները: Դրան հաջորդեց Արմեն Գևորգյանի հայտարարությունը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու մասին:

Այնուհետև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրեց պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Հայկ Մամիջանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ Արթուր Խաչատրյանը։ Մի խոսքով, ընդդիմության պատասխանը չուշացավ, ու փաստացի խորհրդարանական գրեթե բոլոր պաշտոններից նրանք հրաժարվեցին (բացառությամբ Թագուհի Թովմասյանի):

ՔՊ-ն երեկ նշում էր, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները սահմանված ժամկետում ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների նախագահների համար նոր թեկնածուներ չառաջադրեն, դրանք կմնան թափուր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մտադիր չէ լրացնել այդ պաշտոնները: Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք նրանք իրավունք ունեն լրացնել, չէ՞ որ, ըստ Դոնթի բանաձևի, դրանց առաջադրման իրավունքը ընդդիմությանն է, և վերջին փոփոխությամբ իշխանականները կարող են առաջադրել միայն հանձնաժողովների փոխնախագահների թեկնածուներ:

Եվ հետո՝ ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունն որևէ առաջադրում չանի (ինչը ենթադրելի է՝ հաշվի առնելով հրաժարականները), առավել ևս, որ, «Փաստի» տեղեկություններով, քննարկվում է ընդհանրապես հանձնաժողովների նիստերին չմասնակցելու հարցը: Մեզ հետ զրույցում մի քանի իրավաբաններ ու քաղաքագետներ նշում էին, որ գործ ունենք քաղաքական ճգնաժամի նոր փուլի՝ խորհրդարանական ճգնաժամի հետ, ինչից դուրս գալը քաղաքական մեծամասնության համար չափազանց ծանր է լինելու, եթե ոչ անհնար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում