Ալեն Սիմոնյանը, նրա կինն ու իշխանական պատգամավորներ ներկա են 50 Cent-ի համերգին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երևանում է համաշխարհային աստղ 50 Cent-ը, որի համերգն ընթանում է Հրազդան մարզադաշտում։ Համերգին հանդիսատեսի թվում նաև իշխանական պատգամավորներն են։

ՔՊ֊ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` տիկնոջ հետ, Աննա Հակոբյանի եղբայրը` ՔՊ֊ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա կինը հետևում են ռեփերի կատարումներին մարզադաշտից։

Հրապարակած տեսանյութի կադրերից հայտնի է, որ իշխանականները հանդիսատեսի առաջին շարքերում են։ Նշենք, որ հայտնի ռեփերի համերգի տոմսերի արժեքը 30 000-300 000 դրամ էր։