Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ. Աննա Կոստանյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Եթե քննարկվում է Բերձորը հանձնելու հարցը, ընդդիմության առաջնորդները պետք է ապրեն ու միջոցառումներ անեն այնտեղ։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը։

««Բերձորը և Աղավնոն մերը չեն եղել և պետք է զիջենք»-ը իշխանության թեզն է, որ դաշտ են նետում պատգամավորների միջոցով, որպեսզի հասարակության ականջը սովորեցնեն։ Ընդհանրապես փորձում են արցախցիներին համակերպել այն մտքի հետ, որ Արցախը կամ առանձին հատվածներ լինելու է Ադրբեջանի կազմում։ Բերձորի և Աղավնոյի հետ կապված հնարավոր է եղել են գաղտնի պրոցեսներ, բանավոր պայմանավորվածություններ»,-նշել է նախկին պատգամավորը։

Աննա Կոստանյանն ասել է, որ Երևանում ստեղծված տպավորությունը, թե  Բերձորում և Աղավնոյում խուճապ է, իրականությանը չի համապատասխանում։ Մարդիկ ապրում են բնականոն կյանքով, ի հեճուկս նրանց, ովքեր հույսեր են փայփայում, թե պետք է բերձորցիները հեռանան։

Նախկին պատգամավորն անդրադարձել է նաև ներքաղաքական վիճակին, Փաշինյանի իմփիչմենթի հավանականությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․