Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է․ Իշխան Սաղաթելյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Եթե մեր պայքարը չլիներ, այս սրիկաներն ամեն ինչ հանձնած կլինեին. այսօր ինչ ունենք՝ ունենք պայքարի շնորհիվ և պետք է կանխենք նոր կապիտուլյացիան ու գնանք մինչև վերջ, ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում, այն կախված է մեզնից,  շարժման հաջողությունից։

«Գիտե՞ք, Շուշին կայացած, շեն քաղաք էր, բայց մի ստորագրությամբ այս սրիկաները հաձնեցին։ Մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում իրենց գերեզմանները տեղափոխեցին, իրենց տները այրեցին։ Կովսականը դարձել էր դրախտավայր, կառուցվել էր, բայց մեկ ստորագրությամբ հանձնվեց, դրա համար էլ Հայաստանի ճակատագիրը կախված է պետական և քաղաքական որոշումից։

Միասնությունը, համախմբվածությունը անհրաժեշտ են, այս պայքարը հետքայլ չունի, նահանջ չունի», - ասաց Սաղաթելյանը՝ կրկնելով Իգոր Խաչատորովի խոսքերը՝ «Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է, ով այս պայքարից փախչի, Նիկոլ է, ով փորձում է այս շարժումը պառակտել, Նիկոլ է»։

Սաղաթելյանի խոսքով՝ այսօր ընդդիմությունը կուլիսներում հսկայական աշխատանք է տանում պայքարը հաղթական ավարտի հասցնելու համար։