ԵՄ-ն աշխատում է ռուսական ոսկու դեմ պատժամիջոցների վրա. Bloomberg

Մանրամասներ
ա

Եվրամիությունը սկսել է աշխատանքները Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների ուղղությամբ։ Դրանք կվերաբերեն, մասնավորապես, ռուսական ոսկուն։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Եվրամիությունն աշխատում է ռուսական ոսկու դեմ նոր պատժամիջոցների վրա, ինչը համահունչ է «Մեծ յոթնյակի» երկրների քայլին՝ ուղղված Մոսկվայի եկամուտների հետագա նվազեցմանը»,- գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ պատժամիջոցների նոր փաթեթի նախապատրաստումը շարունակվում է, և որոշ երկրներ կպնդեն ավելի շատ սահմանափակումներ ավելացնել առաջարկներին՝ նախքան դրանք անդամ պետություններին հաստատման ներկայացնելը:

Ռուսաստանը ոսկու արդյունահանման մեծությամբ երկրորդ երկիրն է աշխարհում, և անցյալ տարի նրա ոսկու արտահանումը գնահատվել է 12,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ։