Աբրամովիչը կարող է գնել ռուսական ակումբը

Մանրամասներ
ա

«Չելսիի» նախկին սեփականատեր Ռոման Աբրամովիչը կրկին կարող է ակումբ ունենալ։

Ինչպես տեղեկացնում է ռուսական մի շարք լրատվականներ, ռուս գործարարը ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Սպարտակը»։ Առայժմ ֆինանսական առումով որևէ նորության մասին չի տեղեկացվում։


Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեոնիդ Ֆեդունը հեռացավ «Լուկօյլ» ընկերության փոխնախագահի պաշտոնից։ Ֆեդունի հեռանալուց հետո Աբրամովիչը սկսել է հետաքրքրվել հնարավոր գործարքով։

«Սպարտակի» առաջին հանդիպումն այս մրցաշրջանում տեղի կունենա հուլիսի 9-ին։ Մայրաքաղաքայինները այդ օրը Ռուսաստանի սուպերգավաթը կվիճարկեն «Զենիթի» հետ։