Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի՝ հուլիսի 1-ի ամենօրյա զեկույցը վերլուծում է Զմեինի կղզու հետ կապված իրավիճակը։ Ռուսաստանը կղզին գրավել էր փետրվարի 24-ից: Նախօրեին՝ հունիսի 30-ին, ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ ռուսական զորքերը լքում են կղզին՝ որպես «բարի կամքի քայլ»։
«Ուկրաինայի ԶՈՒ-ն վերջին մի քանի շաբաթների ընթացքում հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել ռուսական կայազորին»,- ասվում է Բրիտանիայի ՊՆ վերջին զեկույցում: «Բացի այդ, Ուկրաինան օգտագործել է հականավային հրթիռներ՝ կասեցնելու ռուսական ռազմանավերը, որոնք փորձում էին մատակարարումներ ապահովել կղզուն»:
Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, դուրս է եկել Օձերի կղզուց՝ կայազորի մեկուսացման և ուկրաինական հարվածների նկատմամբ նրա աճող խոցելիության պատճառով, այլ ոչ՝ որպես «բարի կամքի ժեստ», ինչպես պնդում է»,- ասվում է զեկույցում։
0Comments